Հայագիտակ

Տաթևի գողտրիկ եկեղեցիներն ու միակ ճգնավորը․ «Հայագիտակ»

Պարզվում է՝ եղել են տոնական և առօրյա եկեղեցիներ։ Դրանք իրարից տարբերվել են իրենց ճարտարապետական ձեռագրով, գտնվելու վայրով, չափերով ու շրջակա միջավայրով։

Պատմահնագիտական տեսանկյունից մեծ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն վանական մեծ համալիրները, այլև ձորերում, ժայռերի ծերպերին ծվարած փոքրիկ եկեղեցիներն ու մատուռները։ Այդպիսիք շատ սիրված են եղել հասարակ ժողովրդի, գյուղացիների կողմից, քանի որ վանական համալիներ, օրինակ Տաթևի վանք, նրանք միայն հազվադեպ ու հատուկ առիթներով կարող էին գնալ։

Վիմագրագետ Արսեն Հարությունյանը պատմում է, որ մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Տաթևի Մեծ անապատը, որտեղ ճգնում էին աշխարհից և մարդկանցից հեռացած և խիստ կանոնակարգով ապրող հոգևորականները։

«Նրանք գրեթե չէին մտնում Տաթևի վանք, սակայն փոքրիկ եկեղեցիներում կարող էին իրականացնել մկրտության ծես։ Անգամ այսօր այստեղ կա ճգնող մեկը, որը նաև բարեկարգում է շրջակայքը։ Մարդիկ հավատում են, թե այսպիսիք օժտված են բուժելու կարողությամբ»,- ասում է վիմագրագետը։ Աշխարհից կտրված անապատականների մասին ավելի մանրամասն՝ լսե’ք «Հայագիտակ»-ում։

Ցուցադրել ավելի
Back to top button