ԿարևորՀասարակություն

Վանաձորում մինչև տարեվերջ կապիտալ կվերանորոգվի 8 շենքի բակ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շրջայցով եղել է Վանաձոր քաղաքի այն թաղամասերում էր, որտեղ ՀՀ կառավարության որոշմամբ, Լոռու մարզպետարանին հատկացված հրատապ ծրագրի միջոցներով, իրականացվում են շենքերի բակերի բարեկարգման աշխատանքներ: Մարզի ղեկավարը Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանի, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանի և  ոլորտի պատասխանատումների հետ հետևել է արդեն իսկ մեկնարկած աշխատանքներին ընթացքին:

Հրատապ ծրագրի շրջանակներում Վանաձորում մինչև տարեվերջ կապիտալ կվերանորոգվեն 8 շենքերի բակեր:

Չուխաջյան փողոցի 26-30 շենքերի բակերում աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, տեղադրվում են եզրաքարեր, առաջիկա օրերին մայթերը և փողոցները կխճալցվեն, ապա՝ կասֆալտապատվեն: Բաթումի 19 շենքի հարակից անցուղին ասֆալտապատվել է, բակը՝ խճալցվել և պատրաստ է ասֆալատապատման:

Մարզպետին ներկայացվել է նաև մյուս բազմաբնակարանների բակերում տիրող իրավիճակը, որտեղ նույնպես հրատապ ծրագրով առաջիկայում կսկսվեն հիմնանորգման շինաշխատանքները: Նոյեմբերին նման աշխատանքներ կմեկնարկեն նաև Վանաձորի Թումանյան 11, Տիգրան Մեծի 56, Շիրակի խճուղի 56-58, Տարոն 2 թաղամասի 40-50, Երևանյան խճուղի 127-137 շենքերի բակերում և Մյասնիկյան 7՝ 20-րդ դպրոցի բակ տանող ճանապարհահատվածում:

«Վանաձորի բազմաբնակարանների բակերը մեծ մասամբ նման անմխիթար վիճակում են, չեն նորոգվել ավելի քան 30 տարի և մենք աստիճանաբար փորձելու ենք բարեկարգել և հարմարավետ դարձնել բոլոր շենքերի բակերը», -այցն ամփոփելով՝ ասել է մարզպետը:

Լոռու մարզին հատկացվել է 𝟭𝟰𝟬 մլն դրամ մարզի մի շարք համայնքներում առաջնային կարևորության ծրագրեր իրականացնելու համար: Այս տարի հատկացված միջոցներով նորոգվում են դպրոցներ, մշակութային օջախներ, բակեր, պուրակներ, խաղահրապարակներ, վերելակներ:

Ցուցադրել ավելի
Back to top button