ԿարևորՀասարակություն

Նվերներ սփյուռքից՝ Ստեփանակերտի մանկապարտեզի սաներին

Ստեփանակերտում այսօր վերաբացվել է Հադրութի մանկապարտեզը: ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեխաները մեծ ուրախությամբ խաղում են նոր խաղալիքներով։

Դրանք, ըստ Ստեփանյանի, երեխաներին են ուղարկել Սփյուռքի մեր հայրենակիցները։

«Ես այնքան ուրախ էի՝ տեսնելով երեխաների ոգևորությունը»,- գրել է ԱՀ ՄԻՊ-ը՝ հավելելով, որ չնայած բոլոր մարտահրավերներին, կվերակառուցենք մեր կյանքը։

«Մենք կվերակառուցենք մեր կյանքը՝ չնայած բոլոր մարտահրավերներին, և երախտապարտ ենք աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, ովքեր օգնում են մեզ այս ճանապարհին»,-գրել է Գեղամ Ստեփանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button