ԿարևորՀասարակություն

Մինչև նոյեմբերի 10 հանդիպում և փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում

Պատրաստ ենք սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել, կարևոր մոտեցումներից է, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի զինված ուժերը հայելային հետ քաշվեն, այդ տարածքներում տեղակայվեն Հայստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ մինչև նոյեմբերի 10 նման բան այս պահի դրությամբ չի նախատեսվում:

«Դժվարանում եմ ասել, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի սկսում դեմարկացիայի և դելիմտացիայի գործընթացը»,- ասել է նա

Նրա խոսքով՝ այն քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկման առարակա են դարձել աշխատանքային խմբում։

Հարցին՝ կարո՞ղ է ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Գրիգորյանը պատասխանել է․ «Միանշանակ դրա մասին բազմիցս ասել ենք։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Ցուցադրել ավելի
Back to top button