ԿարևորՀասարակություն

Հրազդանի բժշկական կենտրոնում բացվել է COVID-19 առանձնացված բաժանմունք

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի՝ հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդացությամբ պայմանավորված «Հրազդանի բժշկական կենտրոն»-ի առանձին բաժանմունքում կորոնավիրուսի հիվանդության ախտորոշումը հաստատված պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ծառայություն ծավալելու վերաբերյալ համապատասխան հրամանի, Հրազդանի բժշկական կենտրոնում բացվել է COVID-19 առանձնացված բաժանմունք, որը ծավալում է կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն:

Ոչ միայն Հրազդանի բժշկական կենտրոնում, այլ նաև մարզի բոլոր բուժհաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում շարունակվում է նաև պատվաստումային գործընթացը: Պատվաստումներն իրականացվում են աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին:
 

Ցուցադրել ավելի
Back to top button