ԿարևորՀասարակություն

Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել 4 զինծառայող

Հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button