ԿարևորՀասարակություն

«Արագած» կակաչը տնկվեց Երևանի բուսաբանական այգում

Հոկտեմբերի 28-ին Հաագայում Հայաստանի դեսպան՝ Տիգրան Բալայանը և Երևանում Նիդերլանդների դեսպան՝ Նիկոլաս Սխերմեսը Երևանի բուսաբանական այգում տնկել են «Արագած» տեսակի կակաչներ։

Ինչպես հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից, դեսպաններն այգուն են նվիրաբերել «Արագած» կակաչի սոխուկների առաջին խմբաքանակը, այգու տնօրենի ուղեկցությամբ շրջայց են կատարել, ապա ծանոթացել բուսաբանական այգու պատմությանն ու կատարվող գիտական աշխատանքներին։

Երևանի բուսաբանական այգուց հայտնում են, որ «Արագած» սպիտակ կակաչները կծաղկեն վաղ գարնանը։

Ցուցադրել ավելի
Back to top button