ԿարևորՀասարակություն

Եվրամիությունը կճանաչի Հայաստանում տրված COVID հավաստագրերը

Եվրամիությունը կճանաչի Հայաստանում և Մեծ Բրիտանիայում տրված COVID-19-ի դեմ պատվաստման հավաստագիրը, ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։

«Այսօր Եվրահանձնաժողովն ընդունեց որոշումներ, որոնք հաստատում են, որ Հայաստանում և Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսային վկայականները համարժեք են եվրոպական էլեկտրոնային COVID վկայականին»,-ասվում է փաստաթղթում։

Միևնույն ժամանակ, երկու երկրները պայմանավորվել են ընդունել ԵՄ թվային COVID վկայականը ԵՄ-ից իրենց երկրներ ճանապարհորդելու համար։

Արդարադատության հարցերով հանձնակատար Դիդիե Ռեյնդերսն ասել է. «Ավելի ապահով ճանապարհորդություններն իրականություն են՝ շնորհիվ ԵՄ թվային COVID վկայագրի, որն այժմ առաջատար համաշխարհային ստանդարտն է. չորս մայրցամաքների 45 երկիր միացել է համակարգին։ Դրանց թիվը կավելանա առաջիկա շաբաթներին ու ամիսներին։ Մեր համակարգին կարող են միանալ բոլոր երկրները»։

Այսօր ընդունված երկու որոշումներն ուժի մեջ են մտնում վաղվանից՝ հոկտեմբերի 29-ից։ ԵՄ թվային COVID վկայականի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ։

Ցուցադրել ավելի
Back to top button