ԿարևորՀասարակություն

Դպրոցական արձակուրդը ևս երկու շաբաթով երկարաձգելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով, չի համապատասխանում իրականությանը:

«Հանրությանը խնդրում ենք հետևել միայն ԿԳՄՍ նախարարության պաշտոնական լրահոսին. տեղեկատվության իսկությունն անհրաժեշտ է ստուգել ԿԳՄՍ նախարարության կայքէջում և սոցիալական էջերում։

ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք դրսևորել մասնագիտական պատշաճ գործելաոճ, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և այս թեմայի վերաբերյալ հիմք ընդունել ԿԳՄՍՆ-ի համապատասխան հայտարարությունը», — ասված է հաղորդագրությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button