ԿարևորՀասարակություն

Փակ ձևաչափով բաց խոսակցության հրավեր ընդդիմադիր խմբակցություններին՝ վարչապետից

Պատերազմին վերաբերող հարցերից շատերը բաց ու լուրջ խոսակցություն են ենթադրում։ Վարչապետ Փաշինյանն այսօր  ընդդիմադիր երկու խմբակցություններին ողջ կազմերով հրավիրել է այդ զրույցին։

«Ես ընդունում եմ առաջարկը և երկու ընդդիմադիր խմբակցություններին ամբողջ կազմով հրավիրում եմ հանդիպման»,– ասել է Փաշինյանը և նկատել, որ ընդդիմությունը հարցեր է տալիս՝ իմանալով, որ դռնբաց ռեժիմով դրանց  պատասխանելը դժվար է։

Այս հայտարարությունը վարչապետն արել է ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցի, թե երբ են Փաշինյանին զեկուցել, որ պատերազմի շեմին ենք, և որ  մեծ է պատերազմի հավանականությունը:

«Այն, որ պատերազմի շեմին ենք, կարծում եմ, որ ՀՀ ղեկավարներին զեկուցվել է շատ պարբերաբար, օրինակ՝ մասնավորապես 2011-ի Կազանյան փաստաթղթի չստորագրումից հետո: 2018-ին իմ վարչապետ դառնալուց հետո էլ այդպիսի զեկույցները եղել են պարբերաբար, որ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի: Այս ամբիոնից Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ այդ պահից սկսած ցանկացած պահի պետք է սպասել պատերազմի»,-ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով  պատերազմն ավելի շուտ չկանգնեցնելու մեղադրանքին՝ Փաշինյանը հարցրել է՝ ընդդիմությունը չգիտե՞ր, որ պատերազմը կանգնեցնելու գինը բոլոր տարածքները տալու համաձայնությունն էր:

Back to top button