ԿարևորՀասարակություն

Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով

Արարատի մարզի Մասիս համայնքը շուտով ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով:

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք 50%-50% համաֆինանսավորմամբ համայնքի Արտաշատյան խճուղի, Պ. Սևակ, 2-րդ և Պ. Պետրոսյան փողոցները նույնպես կգազաֆիկացվեն:

Ծրագրի իրականացման արդյունքում համայնքում գազաֆիկացված տնտեսությունների թիվը կավելանա 40-ով:

Բյուջեն կազմում է շուրջ 13 միլիոն ՀՀ դրամ: Աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել տարեվերջին:

Back to top button