ԿարևորՀասարակություն

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառանին։ Նա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։

Back to top button