ԿարևորՀասարակություն

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը համապատասխանում է բոլոր չափանիշներին․ ԱՀԿ ներկայացուցիչ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հաշմանդամության, վերականգնողական, աջակցող միջոցների և պալիատիվ խնամքի գծով պատասխանատու Սաթիշ Միշրան այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ ծանոթանալու վիրավոր զինծառայողների բուժման պայմաններին:

Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրել է Զինվորի տան ստեղծման պատմությունը, առաքելությունը, այստեղ մատուցվող ծառայությունները՝ նշելով, որ կենտրոնը հագեցած է ժամանակակից վերականգնողական սարքերով և իր հնարավորություններով տարածաշրջանում եզակի է։

ԱՀԿ ներկայացուցիչ Սաթիշ Միշրան նշել է, որ ապրել և աշխատել է աշխարհի 40 երկրում, որտեղ զգալի են եղել պատերազմի հետևանքները։

«Պետք է ասեմ, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը համապատասխանում էր բոլոր չափանիշներին։ Տպավորված եմ կենտրոնի փորձով և հնարավորություններով», — ընդգծել է նա։

Back to top button