ԿարևորՀասարակություն

Դպրոցական գրադարանը գետնանցում չէ, որ ամեն ինչ առաջարկի․ ԿԳՄՍՆ պաշտոնյա

Դպրոցական գրադարանում պահվող բոլոր գրքերի և ամբողջ բովանդակության  համար պատասխանատու է  դպրոցի տնօրինությունը․ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումն է երևանյան դպրոցներից մեկի գրադարանում անհասկանալի բովանդակությամբ գրքի հայտնվելու առնչությամբ։ Գիրքը, պարզվել է, ինչ–որ մեկի նվիրատվություն է դպրոցին։ Իսկ ահազանգողը աշակերտներից մեկի ծնողն է։ Ինչ ճանապարհներով , ինչ գրքեր են մտնում հանրակրթական դպրոցի գրադարան, և ինչպես վերահսկել դրանք ։

«Այս գրքում ամբողջությամբ պղծություն է քարոզվում։ Անկեղծորեն զարմացած եմ, որ դպրոցական գրադարանում նման գիրք կարող է լինել։

Դպրոցի գրադարանից վերցված գրքի բովանդակությունը զարմացրել է 7-րդ դասարանի աշակերտուհու ծնողին։  Թերթելով այն ու մի քանի հատված ընթերցելով՝ չի համբերել, թե երբ է օրը բացվելու, որ դպրոցից պարզաբանում ստանա։ Ժամանակակից գրողի ստեղծագորոծության մեջ  բաց բառապաշարի ու  անպարկեշտ ձևակերպումների պակաս չկա։

«Ուղղակի հետաքրքիր է՝ նման գիրքը ինչպե՞ս է հայտնվել դպրոցական գրադարանում։ Ես կարդացել եմ այս բառերը, շոկ եմ ապրել։ Ինչպես կարելի է այս կարգի անտարբեր լինել»։

Չցանկանալով  ներկայանալ և մատնանշել նաև դպրոցը՝ զրուցակիցս ասաց, որ իր բարձրացրած աղմուկից հետո դպրոցի գրադապահոցից  գիրքը հանվել է։

«Ես սկզբնաղբյուրն եմ ուզում հասկանալ։ Որտեղից է դպրոց մտնում նման տեսակի գրականություն»։

Դպրոցը, որպես կանոն, գրքեր ստանում է նվիրատվությունների տեսքով՝ թաղապետարանից, գրողներից, նաև այլ կառույցներից ՝ պարզաբանել  են դպրոցում և հավելել՝  քանի որ կոնկրետ այդ գիրքը  նվեր է, չեն կարող չներառել գրադարանում։ Նաև ասել են, որ դպրոցի ղեկավարությունը կամ գրադարանավարը չի կարող կարդալ կամ ծանոթ լինել դպրոցական գրադարանի  յուրաքանչյուր գրքի բովանդակությանը։  Այո, դպրոցական գրադարանների ֆոնդը համալրվում է ինչպես դպրոցական դասագրքերով, այնպես էլ գեղարվեստական գրականությամբ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, բայց դպրոցի ղեկավարությունը  պարտավոր է ծանոթ լինել այն ամբողջ նյութին, որը գտնվում է դպրոցում, հատկապես՝ դպրոցական գրադարանում, ասաց

«Եվ տնօրենը, և գրադարանավարը, և դասղեկը․ բոլորն էլ պատասխանատու են դպրոցում, որովհետև այդ գրքերն իրենք են  գրանցում։ Բովանդակությանը պետք է ծանոթանան։ Դա դպրոցական գրադարան է, գետնանցում չէ, որ ինչ գիրք ասես, լինի, գնորդն էլ որոշի՝ գնի՞, թե՞ ոչ»։

Եթե, օրինակ, Փավստոս Բյուզանդի գիրքը լիներ,  բնականաբար թերթելու կարիք չէր լինի՝ ասում է նախարարության ներկայացուցիչը և հավելում՝ բայց երբ խոսքն անծանոթ գրքի մասին է, դրա բովանդակությունը մինչև գրադարանում հայտնվելը առնվազն պետք է ծանոթ լինի  դպրոցի ղեկավարությանը կամ գրադարանավարին։  Հակառակ դեպքում   այդ բովանդակությունը կարող է  բացասաբար ազդել աշակերտների հոգեբանության վրա, ինչպես այս գրքի դեպքում՝ ասում է պաշտոնյան։

«Ես ճիշտն ասած նվեր տվողի վրա էլ եմ զարմանում։ Նվեր տվողն էլ պետք է  հասկանա՝ ինչ է նվիրում։ Մի խոսքով՝ ես կրկնում եմ, երկուստեք է եղել սխալը, բայց ամենամեծ սխալը դպրոցի ղեկավարությանն է։ Նրանք պետք է հասկանան, թե ինչ է մտնում իրենց դպրոց»։

Նման իրավիճակներից խուսափելու համար  նախարարությունը դպրոցներին հորդորում է առանց  գերատեսչության գիտության, թույլտվության, կամ առաջարկի ագամ մեկ ժամանոց սեմինար չկազմակերպել կրթական հաստատությունում։  Համակարգը  մեծ է, իսկ շահառուները՝ շատ։ Պաշտոնյան չի բացառում, որ ինչ-որ բան էլ նախարարության աչքից վրիպի, բայց համոզված է, որ անգամ այդ պարագայում  դպրոցը պատասխանատվությունից չի ազատվում։

Back to top button