ԿարևորՀասարակություն

Այսօր հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 22-րդ տարելիցն է

Այսօր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակի օրն է: Օրենսդիր մարմնի դահլիճ ներխուժած 5 հոգուց բաղկացած զինված հանցախումբի կրակահերթերից զոհվեցին Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Վիրավորվեցին պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Անդրանիկ Մանուկյանը, Արմեն Խաչատրյանը և Էդմոնդ Ծատուրյանը: Մեկ օր պատգամավորները պատանդ մնացին ԱԺ դահլիճում, որից հետո հանցագործ Հունանյանի խումբը հանձնվեց: Հանցախմբի նկատմամբ դատավարությունը տևեց տևեց 3 տարի, որի արդյունքում հանցախմբի անդամները դատապարտվեցին ցմահ ազատազրկման:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ոճրագործությունն իրավմամբ որակվեց ոչ միայն ահաբեկչություն քաղաքական գործիչների նկատմամբ, այլև հարված՝ պետականության ողնաշարին:

Այսօր էլ, ավանդույթի համաձայն, խորհրդարանի բակում տեղադրված հուշակոթողի մոտ կանցկացվի հիշատակի արարողություն:

Back to top button