ԿարևորՀասարակություն

Ամանորին աշխատանքային օրերը կրճատելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Խորհրդարանը 53 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր:

Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցությունն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման, արտահանման և ներմուծման ծավալների, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ոչ աշխատանքային օրեր թողնել նաև հունվարի 2-ը և հունվարի 7-ը:

Գործող օրենքով ոչ աշխատանքային են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը:

Back to top button