ԿարևորՀասարակություն

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

ԱԺ պատգամավորները այսօրվա նիստի սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:

«Ուղիղ 22 տարի առաջ այս դահլիճում՝ Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»,-հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: 

Այսօր ՀՀ Ազգային ժողովի այգում՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի կունենա հիշատակի արարողություն:

Ցուցադրել ավելի
Back to top button