Մասնագիտություն

Շարժում, որն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը․ «Մասնագիտություն»

Կյանքի լարված ռիթմ, ֆիզիկական գերծանրաբեռնվածություն, նստակյաց աշխատանք, պրոֆեսիոնալ սպորտին հաճախ ուղեկցող վնասվածքներ. նմանատիպ խնդիրներից ազատվելու համար մարդիկ ավելի շատ են դիմում կինեզիոլոգներին։

Իսկ ի՞նչ է կինեզիոլոգիան և ո՞րն է նրա դերն ու նշանակությունը։ Հունարեն երկու՝ կինեզիս և լոգոս` շարժում և գիտություն բառերից առաջացած այս մասնագիտությունն ուսումնասիրում է մարդու մկանային շարժումները։ Հատուկ ընտրված վարժությունների օգնությամբ` մարմինը համակարգում է ուղեղի աջ և ձախ կիսագնդերի աշխատանքը և զարգացնում մարմնի ու մտքի փոխազդեցությունը՝ բացահայտելով մարդու թաքնված կարողությունները և ընդլայնելով ուղեղի կարողության սահմանները:

Կինեզիոլոգիական վարժությունները լայնորեն օգտագործվում են խոսակցական թերապիայի, հոգեբանության, դեֆեկտոլոգիայի, նյարդահոգեբանության, մանկաբուժության, ինչպես նաև մանկավարժության մեջ, մտավոր և զարգացման տրավմայի հետ գործ ունենալիս, ֆիզիկական վնասվածքներից հետո ֆիզիկական ակտիվությունը վերականգնելիս:

Զրույց կինեզիոլոգ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական վերականգման ամբիոնի դասախոս Աննա Մարտիրոսյանի հետ:

Back to top button