ԿարևորՀասարակություն

Կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում ևս 3-5 աստիճանով

Ինչպես և կանխատեսվել էր երեկ երեկոյան ժամերին և գիշերը հանրապետության մի շարք շրջաններում դիտվել է ձյուն։

Ձյան տեսքով տեղումներ են դիտվել Շիրակում, Լոռիի և Տավուշի նախալեռներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում։

Այս պահի դրությամբ տեղումները շրջանների մեծ մասում դադարել են, ձյուն է տեղում միայն Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտում։ Կեսօրից հետո տեղումները կդադարեն նաև Սյունիքում։

Օդի ջերմաստիճանն անցած գիշեր հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 4-7 աստիճանով։ Առաջիկա գիշերվա ընթացքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում ևս 3-5 աստիճանով, սակայն առաջիկա 3 օրերին հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ չեն կանխատեսվում։

Back to top button