ԿարևորՀասարակություն

Բրիտանիան Հայաստանի հետ համագործակցության նոր օրակարգ է ծրագրում․ դեսպան Ջոն Գալագեր

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի նշանակումը ժամանակագրորեն համընկել է հետպատերազմյան բարդ փուլի և տարածաշրջանային փոփոխությունների հետ: Նոր դեսպանն ասում է՝ Հայաստան է եկել նոր ծրագրերով։ Նպատակը հայ-բրիտանական համագործակցությունը խորացնելն ու ընդլայնելն է: Օրինակ՝ Հայաստանում էլեկտրամոբիլ վարելը դեսպան Գալագերին տվել է նոր գաղափարներ:

«Ռադիոլուր»-ին տված բացառիկ հարցազրույցում դեսպանը հստակեցրել է, թե որ ուղղություններն են դիտարկվում Միացյալ Թագավորություն-Հայաստան համագործակցության համար: «Ես հակված եմ անել հնարավոր ամեն ինչ, օգնել խթանել բիզնես կապերը և մեծացնելու բրիտանական ընկերությունների ներկայությունը Հայաստանում»,-ասել է դեսպանը:

Կա ոլորտ, որտեղ Հայաստանը Հարավային Կովկասում առաջատար դիրքեր ունի: Խոսքն արևային կայանների արտադրությունն արդյունաբերական մակարդակի հասցնելու մասին է։ Դեսպան Գալագերի կարծիքով՝ պետք է օգտագործել  Հայաստանի աշխարհագրական լավ դիրքը և օգտվել «արևոտ երկրի»  հնարավորություններից։

Back to top button