ԿարևորՀասարակություն

Ուշադիր լինել հաստատման համարին` «Գրին քարտի» խաղարկության արդյունքները ստուգելու համար․ ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքի էջում հայտարարություն է տարածել «Գրին քարտի» խաղարկության մասին՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով ուշադիր լինել և առցանց ստուգել կարգավիճակը։

«ՈՒՇԱԴԻ՛Ր ԵՂԵՔ ՁԵՐ DV2023-ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐԻՆ։

DV2023-ի կարգավիճակն առցանց ստուգելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի հաստատման համարը, որը տրամադրվել է դիմումի մուտքագրման ժամանակ:

Հավելյալ տեղեկությունների համար տես՝ dvprogram.state.gov

Հարցերի դեպքում գրեք էլ․ փոստի [email protected] հասցեով»,- ասված է հայտարարության մեջ:

Back to top button