ԿարևորՀասարակություն

Փաստաթղթային որոշ գործընթացներից հետո նոր 211 ավտոբուսները կմտնեն երթուղի

Երեւանի ներքաղաքային տրանսպորտը սպասարկելու համար ձեռքբերված 211 ավտոբուսներն ամբողջությամբ հասել են Երեւան, Ավագանու նիստին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով ավագանու անդամ Լեւոն Զաքարյանի հարցին:

Նա տեղեկացրել է, որ ավտոբուսները տեղափոխելուց ճանապարհին լուրջ միջադեպեր չեն եղել, միայն չորս-հինգ ավտոբուսներ որոշակիորեն վնասվել են: Քաղաքապետը տեղեկացրել է, որ հանձնման-ընդունման, մաքսազերծմնան եւ փաստաթղթային մի քանի այլ գործընթացներից հետո ավտոբուսները պատրաստ կլինեն մտնելու երթուղի:

Այս պահին նոր ավտոբուսների վարորդները դրանք օգտագործելու ուսուցում են անցնում նաեւ արտադրողի տրամադրած մասնագետների օգնությամբ:

«Իմ կողմից հստակ հանձնարարական կա՝ մաքսիմալ արագ կազմակերպել գործընթացը, որպեսզի հնարավորինս շուտ երեւանցիները երթեւեկեն նոր ավտոբուսներով», — ասել է քաղաքապետ Մարությանը: Նա նաեւ խոսել է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելու նախապատրաստական գործընթացի մասին:

2020-ին Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 100 կոմպակտ դասի ավտոբուս, դրանք ներկայումս սպասարկվում են: Եվս 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուս, կրկին համայնքի միջոցներով, ձեռք է բերվել 2021-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button