ԿարևորՀասարակություն

Տոռեմոլինոսի քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիան ցանկություն է հայտնել այցելել Հայաստան

Անդալուսիայի Տոռեմոլինոս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման կապակցությամբ այդ քաղաքում գտնվող` Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը ս․թ․ հոկտեմբերի 25-ին հանդիպել է քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիայի հետ։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:

Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի տարբեր քաղաքների միջև տնտեսական, մշակութային, սպորտային, զբոսաշրջային և այլ ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության ձևավորման հնարավորությունները։

Քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիան ցանկություն է հայտնել Տոռեմոլինոսի պատվիրակության հետ 2022թ․ ապրիլ-մայիս ամիսներին այցելել Հայաստան։

Տես նաև՝ ՀՀ դեսպանը Տոռեմոլինոս քաղաքում մասնակցել է խաչքարի բացմանը

Ցուցադրել ավելի
Back to top button