ԿարևորՀասարակություն

Չհուսադրող ու վտանգավոր վիճակագրություն

ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է կորոնավիրուսի դեպքերի, նաև մահվան ելքով դեպքերի մասին թվային տվյալներ:

Նա ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Չհուսադրող ու վտանգավոր վիճակագրություն ունենք մեր երկրում:

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տվյալներն են 18,115 հիվանդության նոր դեպք և 403 մահվան դեպք՝ 1 միլիոն բնակչի հաշվով․․․

Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ սևեռեք ձեր ուշադրությունն այն փաստի վրա, որ պատվաստումներն արդյունավետ են ինչպես հիվանդության կանխարգելման, այնպես էլ մահացության կտրուկ նվազեցման գործում:

Ասածս փորձեմ հիմնավորել՝ Covid 19 -ի հիվանդացության և մահացության ցուցանիշների համեմատությամբ ԵՄ առավել շատ և քիչ պատվաստված երկրների վիճակագրությունը հիմք ընդունելով։

Եվ այսպես, 2021թ.-ի հոկտեմբերի 25-ի դրությամբ ԵՄ-ում իրականացվել է շուրջ 581.8 միլիոն պատվաստում՝ չափահաս բնակչության շուրջ 80.0%-ը ստացել է առաջին, իսկ 74.6%-ը երկրորդ դեղաչափը: 

Ամբողջությամբ պատվաստված բնակչության տեսակարար կշռով առաջատար են

• Պորտուգալիան՝ 91.2%,

•  Իռլանդիան՝ 92.0%,

• Դանիան՝ 88.0%,

•  Նորվեգիան՝ 86.8%,

• Իսպանիան՝ 83.8%,

• Ֆրանսիան՝ 80.2% և այլն:

Առավել քիչ պատվաստված բնակչություն ունեցող երկրներից են

• Բուլղարիան՝ 24.2%,

• Ռումինիան՝ 35.6%,

• Լատվիան՝ 56.3% ,

• Սլովակիան՝ 52.6% ,

• Խորվաթիան՝ 52%:

Ներկայացնում եմ, ԵՄ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի կայքում առկա տվյալների վերլուծությունը, սույն թվականի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում,  1 միլիոն բնակչի հաշվով Կովիդ-19 նոր դեպքերի և մահվան դեպքերի թվային պատկերը։ Եվ այսպես,

• Պորտուգալիա նոր 4429դեպ, մահ՝38,

• Իռլանդիա՝ 15915 նոր դեպք, մահ՝ 56,

• Դանիա՝ 5228 նոր դեպք, մահ՝20,

• Նորվեգիա՝ 7496 նոր դեպք, մահէ 15,

• Իսպանիա՝ 2881 նոր դեպք, մահ՝56,

• Ֆրանսիա՝ 5329 նոր դեպք, մահ՝ 45:

Իսկ առավել քիչ պատվաստված բնակչությամբ աչքի ընկնող երկրներում 1 միլիոն բնակչի հաշվով արձանագրվել են դեպքերի և մահերի հետևյալ ցուցանիշները․

• Բուլղարիա՝ 16250 նոր դեպք և 612 մահ,

• Ռումինիա՝ 23303 նոր դեպք և 514 մահ,

• Լատվիա՝ 30741 նոր դեպք և 233 մահ,

• Սլովակիա՝ 12431նոր դեպք և 60 մահ,

• Խորվաթիա՝ 17187նոր դեպք և 168 մահ»:

Ցուցադրել ավելի
Back to top button