ԿարևորՀասարակություն

Հայաստանում կորոնավիրուսի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը

ՀՀ-ում COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը, և ցուցանիշն աճման միտում ունի։

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Հանդիպման ժամանակ դեսպանի հետ նախարարը խոսել է ԱՄՆ-ից Հայաստանին պատվաստանյութերի նվիրատվության հնարավորությունների մասին:

Ինչպես հայտնում են նախարարությունից, հանդիպման օրակարգում է եղել հայ-ամերիկյան գործակցությունը, համավարակի հաղթահարման ու պատվաստումային գործընթացի կազմակերպման հարցերը:

Ցուցադրել ավելի
Back to top button