ԿարևորՀասարակություն

Ախուրյանը կունենա ճանապարհների սպասարկումն իրականացնող տեխնիկական միջոցների կայանատեղի

Ախուրյան համայնքում կոմունալ ծառայությունների և ճանապարհների սպասարկումն իրականացնող տեխնիկական միջոցների կայանատեղի և սպասարկման կենտրոն ունենալու համար Ախուրյան միավորված համայնքն օգտվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրից և պետություն-համայնք համագործակցության արդյունքում ընթացքի մեջ են տեխնիկական միջոցների կայանման, սպասարկման կենտրոնի շինարարության աշխատանքները։

Արդյունքում կկառուցվի ընդհանուրը՝ 1715 քառակուսի մետր մակերեսով երեք փակ և հինգ կիսաբաց կայանատեղի, հանգստի սենյակ, պահակատուն։ Կառույցը կունենա նաև բարեկարգ բակային մաս։ Ծրագրի ընդհանուր արժեքը 66 մլն 595 հազար դրամ է, գումարի 45 տոկոսը կհատկացնի պետությունը, 55 տոկոսը՝ համայնքը։

Ցուցադրել ավելի
Back to top button