ԿարևորՏնտեսական

2022 թվականի համար նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ․ վարչապետ

2022 թվականի համար նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ, այսօր խորհրդարանում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2022 թվականի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ՝ չնայած այն բանին, որ ընթացիկ տարվա մեծ մասը «նշանավորվեց» քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունը այսօր գերազանցում է աճի համար 2021 թվականին արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից Կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի հույս ունի»,- նշել է վարչապետը: 

Նրա խոսքով՝ 2021 թվականի սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 141 վճարվող աշխատատեղ:

«Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբեք չենք ունեցել»,-ընդգծել է Փաշինյանը: 

«Ընթացիկ տարվա բավականին բարձր՝ 6.4 տոկոս գնաճի ֆոնին կարևոր է ընդգծել, որ սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 15.3 տոկոսով կամ 19 միլիարդ 308 միլիոն դրամով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, 11.9 տոկոսով կամ 23782 դրամով»,-հավելել է Փաշինյանը:

Back to top button