ԿարևորՍպորտ

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների հավաքականը ԵԱ թիմային հաշվարկում 3-րդն է

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների հավաքականը Եվրոպայի առաջնությանը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային։

Երիտասարդների հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել էր 2 ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալով։

Չեմպիոնի տիտղոսը նվաճել էին 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը և 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանն արժանացել էր բրոնզե մեդալի։

Back to top button