ԿարևորՀասարակություն

Կրել դիմակ, անգամ եթե պատվաստված եք․ ԱՆ հորդորը

ՀՀ Առողջապահության նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը։

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։ 

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է`

  • կրել դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք,
  • պահպանել ձեռքերի հիգիենան, պարբերաբար լվացվել օճառով կամ ախտահանել 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
  • պահել սոցիալական հեռավորություն,
  • հաճախակի օդափոխել փակ տարածքները։ 
  • Պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։
Back to top button