ԿարևորՀասարակություն

Իրանահայ գրողների միության ներկայացուցիչները հանդիպել են դեսպան Արտաշես Թումանյանի հետ

2021թ. հոկտեմբերի 24-ին Իրանահայ գրողների միության ներկայացուցիչները՝ Վարանդ Քուրքչյանը, Էդվարդ Հարությունյանը, Ռուբեն Ավագյանը, Աշխեն Եղիայանը և Թորգոմ Հակոբյանը, այցելել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն և դիվանագիտական աշխատանքի ավարտման կապակցությամբ հանդիպում են ունեցել դեսպան Արտաշես Թումանյանի հետ։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

ՀՀ դեսպանը, անդրադառնալով իրանահայ գրողների ազգանվեր գործունեությանը, ընդգծել է Հայաստան-Իրան միջմշակութային հարաբերությունների խորացման կարևորությունը և այս ոլորտում հետագա հաջողություններ մաղթեց նրանց։

Հյուրերն իրենց երախտագիտությունն են հայտնել դեսպան Արտաշես Թումանյանին իր կատարած աշխատանքի և Գրողների միության հետ արդյունավետ համագործակցության համար։

Back to top button