ԿարևորՀասարակություն

Առողջապահության նախարարությունն առաջարկում է երկարաձգել դպրոցական արձակուրդը

Դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍ նախարարությանն առաջարկ է ներկայացրել: Այս մասին Հանրային ռադիոյին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը: 

«Դպրոցներում արձակուրդներն առաջարկվում է հետաձգել մեկ շաբաթով: Նախարարությունն առաջարկել է նաև բուհերում դասերը կազմակերպել հեռավար»,- նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ արդեն իսկ որոշ դպրոցներ անցել են հեռավար ռեժիմի՝ կորոնավիրուսի դեպքեր ունենալու պատճառով։

«Կրթական այն հաստատաությունները կամ դպրոցները, որտեղ կորոնավիրուսային հիվանդացությունն անցնում է իրենց աշխատակիցների և աշակերտների թվի 10 տոկոսը, անցել էին տեղային լոքդաունի և հեռավար ուսուցման»,- մանրամասնեց ԱՆ խոսնակը։

Back to top button