Խճանկար

Վիշապագորգ. արցախյան բարբառով խոսող գունավոր պատմություն․ «Խճանկար»

Գորգերը խոսում են՝ իրենց նախշերով, գույներով, չափսով ու պահպանված վիճակով։ Նայելով դրանց՝ մենք կարող ենք լսել պատմություններ, որոնք մեզ են հասել հեռվից, անցել երկար ճանապարհ ու ապրել։

Այդ գորգերի շարքում, հատկապես, արցախյաններն իրենց յուրահատկությամբ առանձնակի տեղ են զբաղեցնում։

hayagitaran.am

Ասում են՝ գաղտնիքը որակյալ բրդի ընտրության, ներկարվեստին տիրապետելու, ավանդական նախշապատկերներին հետևելու և գործողի ինքնատիպ մտածողության մեջ է։

hayagitaran.am

Արցախի տարածքում գործած գորգերից հայտնի է «Գուհար» կամ «Գոհար» վիշապագորգը, որի օձագալար նախշերը «բարի ու չարի» անվերջ պայքարի, դրանից եկող կյանքի ու բնության զարթոնքի մասին են պատմում։

Մարդիկ հավատում են, որ տանը վիշապագորգ ունենալն ընտանիքին պաշտպանում է չարից ու փորձանքներից։

hayagitaran.am

Այդ գորգերից շատերը մաս-մաս են հասել մեզ, քանի որ մե՛կ բաժանվել են տան բոլոր աղջիկ երեխաների մեջ՝ որպես «օժիտ», մե՛կ պատերազմների ու գաղթի ճանապարհներին մասունքների պես պահպանել տերերին։ Այս շաբաթ «Խճանկար»-ում հավաքված է գորգերի նշանակությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button