ԿարևորՏնտեսական

Որպես բաժնետեր ծանոթացել ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությանը. Սուրեն Պապիկյան

Սյունիքի մարզում գտնվող փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը,  վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր, Կապանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող  Դավիթ Դանիելյանը, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը երկուշաբթի այցելել էին Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատ։

Ընկերության գլխավոր տնօրենի հետ նրանք եղան բաց հանքում, ծանոթացան արտադրության ծավալներին։ Խորհրդակցությունից հետո փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը պատասխանեց լրագրողների հարցերին․

-Ո՞րն է Ձեր այցի նպատակը Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատ։

–Այցը սովորական աշխատանքային այց է, քանի որ ՀՀ կառավարությունն արդեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոսի բաժնետեր է, եւ մենք, բնականաբար, որպես բաժնետերներ, որպես կառավարության ներկայացուցիչներ՝ այսօր եկել ենք ծանոթանալու կոմբինատի գործունեությանը, անելիքներին եւ զրուցել  մեր հետագա ընդհանուր ծրագրերի մասին,խոսել, պայմանավորվել ենք, ներկայացրել ենք ապագա խորհրդում մեր ներկայացուցչին։

-ԶՄՊԿ 12,5 տոկոսի բաժնետերը պահանջում է չեղյալ հայտարարել կոմբինատի 60 տոկոսի վաճառքն ու 15 տոկոսի նվիրատվությունը կառավարությանը, արդյոք դա չի խանգարում կառավարության գործունեությանը։

-Միանշանակ չի խանգարում։ Դա աշխատանքային պրոցես է: Գործընկերները, ովքեր համարում են, որ այդտեղ կա որոշակի ոչ իրավաչափ գործողություններ, դիմել են դատարան, եւ բնականաբար, դատարանը նրանց կպատասխանի: Մենք համոզված ենք, որ այն, ինչ կատարվել է, իրավաչափ է, եւ մենք էլ մեր հերթին պիտի պաշտպանենք մեր դիրքերը եւ Հայաստանի  շահերը։

-ՏաթեւԱղվանի ճանապարհից վարորդները բողոքում են, որ նեղ է, արգելապատնեշներ չկան։

-Ի սկզբանե ճանապարհը նախատեսված է եղել թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար, բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ այժմ իրականացվում են ճանապարհի ընդլայնման աշխատանքներ։  Ես չէի ասի, թե ճանապարհը նեղ է, կառուցված է բոլոր ստանդարտներին համապատասխան: Չի տարբերվում մյուս ճանապարհներից։ Խնդիրը իրականում կապված է, այսպես կոչված, Սատանի կամրջի եւ Տաթեւի ոլորանների հետ: Դրան էլ՝ այլընտրանքային ճանապարհի կառուցում մենք արդեն սկսել ենք՝ Տաթեւ–Լծեն  եւ առաջիկա ամիսներին հաջող աշխատանքի պարագայում մենք կունենանք նոր ճանապարհ։

Ցուցադրել ավելի
Back to top button