ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է եռօրյա ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Հոկտեմբերի 25-ին N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

Տանկային ստորաբաժանումները մարտավարական բարդ պայմաններում կասեցրել են պայմանական հակառակորդի գրոհը, այնուհետև անցել հարձակման՝ ոչնչացնելով կրակակետերն ու կարևոր նշանակության օբյեկտները, ռազմական տեխնիկան ու կենդանի ուժը՝ հնարավորություն տալով մոտոհրաձգային ստորաբաժանումներին զբաղեցնելու նպաստավոր դիրքեր։

Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների ներդաշնակման հմտություններն ու պատրաստության մակարդակը։

Ցուցադրել ավելի
Back to top button