ԿարևորՀասարակություն

ՀայՓոստը գործարկել է պիլոտային նոր Stamps.am կայքը

ՀայՓոստը հայտարարում է նոր Stamps.am կայքի պիլոտային գործարկման մասին: Կայքը հասանելի է ինչպես Հայաստանի տարածում, այնպես էլ արտերկրում, եռալեզու ձևաչափով։

Stamps.am կայքը ֆիլատելիստական արտադրանքով հետաքրքրվողներին հնարավորությունն է տալիս գտնել Հայաստանի նամականիշերի, փոստային բացիկների, առաջին օրվա ծրարների և ֆիլատելիստական բուկլետների մեծ տեսականի և պատվիրել դրանք առցանց: Միաժամանակ, Stamps.am կայքը տրամադրում է հայկական մշակույթի, պատմության, տեսարժան վայրերի մասին կարևոր և հետաքրքիր տեղեկատվություն։

«Մենք գործարկել ենք պիլոտային Stamps.am կայքը, որտեղ կարող եք գտնել և առցանց պատվիրել ֆիլատելիստական բազմազան արտադրանք։ Այս նոր կայքը, ի տարբերություն նախորդի նաև Հայաստանում գտնվողներին  կպատմի հայկական հարուստ մշակույթի, պատմության մասին, ցույց կտա մեր տեսարժան վայրերը։ Եվ իզուր չեն ասում, որ նամականիշերը երկրի դեսպաններն են ամբողջ աշխարհում»,-նշեց ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Stamps.am կայքում պարբերաբար գործելու են տարբեր ակցիաներ՝ ֆիլատելիստական արտադրանքը էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button