Վերնատուն

Հայաստանը ճանաչելի դարձնել՝ ժամանակակից արվեստի միջոցով․ «Վերնատուն»

Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն այս տարի անցկացվում է 3-րդ անգամ։ Գլխավոր նպատակը գեղարվեստական տպագրության միջազգային հարթակներում Հայաստանը ճանաչելի դարձնելն է։

Բիենալեն իրականացնում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, որը շուրջ 10 տարի կազմակերպում է միջմշակութային փոխանակումներ ու արվեստագետների միջև ստեղծագործական երկխոսություններ։ «Մեր մշակույթը ժամանակին համընթաց քայլելու խնդիր ունի։

Պետական մակարդակով և ժամանակակից արվեստի միջոցով մենք պետք է կարողանանք Հայաստանը որպես պետություն ճանաչելի դարձնել, որովհետև ժամանակակից արվեստը լավագույն զենքն է՝ պետության բոլոր խնդիրներն ու նվաճումները հասանելի դարձնելու համար», – ասում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր-նախագահ, Գեղարվեստական տպագրության երևանյան բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button