ԿարևորՀասարակություն

Կասֆալտապատվի Ներքին Հոռաթաղից դեպի Ճանկաթաղ տանող ճանապարհահատվածը

Կասֆալտապատվի ԱՀ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ համայնքից դեպի Ճանկաթաղ տանող ճանապարհահատվածը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության ճանապարհաշինության քաղաքականության բաժնի պետ Մհեր Համբարձումյանը:

«Շինարարական աշխատանքները սկսվել են 4 ամիս առաջ: Ներկա դրությամբ ընթանում են հողային և ասֆալտապատման աշխատանքներ։ Ընդհանուր 27 կմ ճանապարհահատվածի մոտավորապես 3-4 կմ-ը արդեն ասֆալտապատվել է։ Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Շինարարական աշխատանքները կատարում են «Քարավան», «Ճանշին» և «Վերածնունդ» ՍՊ ընկերությունները : Ճանապարհահատվածի ասֆալտապատման գործընթացը կավարտվի 2022 թվականին», — նշել է Մ. Համբարձումյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button