ԿարևորՄշակույթ

Պիկասոյի 11 ստեղծագործություն աճուրդում վաճառվել է 110 մլն դոլարով

Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի 11 աշխատանքները, որոնք ավելի քան 20 տարի ցուցադրվել են Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում, Sotheby’s աճուրդում վաճառվել են 110 մլն դոլարով:

BBC-ի փոխանցմամբ՝ MGM Resorts-ին պատկանող կտավները և արվեստի այլ առարկաներ ցուցադրվել են «Բելաջիո» հյուրանոցի «Պիկասո» ռեստորանում:

Սեփականատերերն ակնկալում են, որ Պիկասոյի գլուխգործոցների վաճառքը կօգնի ավելի բազմազան դարձնել հավաքածուն։

Վաճառքի է հանվել 1973 թ-ին մահացած Պիկասոյի ինը կտավ և երկու կերամիկական ստեղծագործություն:

Ամենաթանկ լոտը դարձել է 1938 թվականի «Կինը կարմրա-նարնջագույն բերետով» կտավը, որում Պիկասոն պատկերել է իր մուսային՝ Մարիա-Թերեզա Վալտերին: Կտավը վաճառվել է 40,5 մլն դոլարով:

Գրեթե երկու մետրանոց «Մարդը եւ երեխան» կտավը վաճառվել է 24,4 մլն դոլարով:

Աճուրդում ցուցադրվել է նաև «Նատյուրմորտ մրգի և ծաղիկների զամբյուղով», որը Պիկասոն նկարել է 1942 թվականին նացիստների կողմից գրավված Փարիզում: Կտավը վաճառվել է 16,6 մլն դոլարով։

Back to top button