ԿարևորՀասարակություն

Մինչև նոյեմբերի վերջ նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել Տաթև-Աղվանի ճանապարհը

Մինչև նոյեմբերի վերջ նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել Տաթև-Աղվանի ճանապարհը, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Նա հայտնել է, որ այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ այցելել են Տաթև-Աղվանի ճանապարհահատված` ծանոթանալու ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։

«Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ։ Ակտիվ ընթացքի մեջ է նաև Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք վերջնականորեն պատրաստ կլինեն գալիք տարվա գարնանը, ինչի արդյունքում Սյունիքի մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ»,- գրել է նա։

Back to top button