ԿարևորՄշակույթ

Սերգեյ Փարաջանովի թագարանի 30-ամյակին նվիրված ցուցադրություն՝ Երևանում

Հոկտեմբերի 29-ին «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի ձմեռային այգում կկայանա Սերգեյ Փարաջանովի թագարանի 30-ամյակին նվիրված ցուցադրության բացման արարողությունը։ Նույն օրը հյուրանոցում տեղի կունենա նաև Փարաջանովին նվիրված սենյակի անվանակոչումը:

Ինչպես հայտնում են «Սերգեյ Փարաջանովի» թանգարանից, կներկայացվի թանգարանի ֆոնդում պահվող և դեռևս չցուցադրված 30 ցուցանմուշ, որոնք հնարավորություն կընձեռեն արվեստասեր հասարակությանը նորովի բացահատել կինոռեժիսոր-արվեստագետի ստեղծագործությունները։

Ռեժիսորի հյուրանոցում ապրելու պատմությանը հնարավոր կլինի ծանոթանալ փարաջանովյան ոճով և ոգով կահավորված հյուրանոցային համարում:

Համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ՝ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թվականի Զավեն Սարգսյանի կողմից: Այն գտնվում է Երևան քաղաքի Ձորագյուղ կոչվող վայրում:

Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում 1988 թվականի հունվարին բացվել է Փարաջանովի արվեստի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը տևել է երեք ամիս: Այդ ընթացքում նա ցանկություն է հայտնել Թբիլիսիից տեղափոխվել՝ ապրելու և ստեղծագործելու Երևանում: Նույն տարվա ապրիլին Հայաստանի իշխանություններն որոշում են նրան հատկացնել շինություն՝ տուն-թանգարանի համար: Նրան առաջարկել են երկու տարբեր շինություններ. առաջինը գտնվում էր Աբովյան փողոցի վրա (այսօրվա Դալանը), իսկ մյուսը՝ «Ձորագյուղ» ազգագրական թաղամասի երկհարկանի կիսակառույցն էր` բնակության և թանգարանի համար, որին էլ նախապատվություն տվեց Փարաջանովը:

Հայաստանում 1988 թվականի երկրաշարժի պատճառով շինարարական աշխատանքները դադարեցվել են, որից հետո վերսկսվել՝ 1990 թվականի գարնանը, իսկ այդ ժամանակ նրա մոտ հայտնաբերվում է թոքերի քաղծկեղ:

Թանգարանի հիմնադիր-տնօրեն Զավեն Սարգսյանի ուղեկցմամբ Փարաջանովն իր ապագա տուն-թանգարան այցելել է միայն մեկ անգամ՝ բուժման նպատակով Փարիզ մեկնելուց առաջ: Այստեղից հեռացել է բուժված վերադառնալու մտքով, որ կապրի, կստեղծագործի ու կկազմակերպի իր թանգարանի ցուցադրությունը: Դժբախտաբար Փարիզից վերադառնալուց մի քանի օր հետո մահկանացուն է կնքում Երևանում՝ չիրականացնելով իր նպատակներից ոչ մեկը: Սերգեյ Փարաջանովի թանգարանը բացվել է 1991 թվականին՝ նրա մահվան տարելիցին:

Թանգարանում պահվում և ցուցադրվում են Փարաջանովի ստեղծած կոլաժները, ասամբլյաժները, էսքիզները, անձական իրերը, նամակները և հայտնի այլ արվեստագետների՝ թանգարանին նվիրված գործեր:

Ցուցադրել ավելի
Back to top button