ԿարևորՍպորտ

Հենրիկ Ճղրիկյանը` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հենրիկ Ճղրիկյանը ոսկե մեդալ նվաճեց: Մեր 86 կգ քաշային բռնցքամարտիկը եզրափակիչում միավորներով հաղթեց չեխ Դավիդ Պոլակին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Չեմպիոն է դարձել նաև 51 կգ քաշային Հենրի Սահակյանը։ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանն արժանացել է բրոնզե մեդալի։

Այդպիսով, Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը եվրոպական ստուգատեսում վաստակեց 5 մեդալ` 2 ոսկի, 2` արծաթ, 1` բրոնզ:

Ինչպես նշվում է ֆեդերացիոյի ֆեյսբուքի էջում, նման արդյունք անկախ Հայաստանի պատմության մեջ չէր եղել։

Ցուցադրել ավելի
Back to top button