ԿարևորՀասարակություն

ՀՀ դեսպանը Տոռեմոլինոս քաղաքում մասնակցել է խաչքարի բացմանը

Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն այսօր Տոռեմոլինոս քաղաքում մասնակցել է խաչքարի բացման արարողությանը, որի շրջանակներում հանդես է եկել ելույթով։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Տոռեմոլինոսի քաղաքապետ Խոսե Օրտիսը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Քաղաքապետ Օրտիսի խոսքերով՝ Տոռեմոլինոսն այս կերպ իր համերաշխությունն է հայտնում ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդին։

Խաչքարը նվիրաբերել է գործարար Հրանտ Դոլուխանյանը։

Back to top button