ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսի 1962 նոր դեպք, առողջացել 1219 քաղաքացի

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 293014 դեպք, որոնցից 259705-ը` առողջացած, 5975-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26078 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1.975.680 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 16888 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք: Ունենք 1219 առողջացած, 31 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1256 է:

Back to top button