ԿարևորՀասարակություն

Մեծ Մանթաշում շարունակվում են ներհամայնքային ճանապարհի սալարկման աշխատանքները

Ընթացքի մեջ են Մեծ Մանթաշ համայնքի 250 մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհի տուֆ քարով սալարկման աշխատանքները։ Դրանք իրականացվում են 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

Բարեկարգման խիստ կարիք ունեցող փողոցի նորոգման համար անհրաժեշտ գումարի 70 տոկոսը տրամադրելու է պետությունը, 30 տոկոսը՝ համայնքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 16 մլն 830 հազար դրամ է։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Գրաֆշին» ՍՊԸ-ն։

Ցուցադրել ավելի
Back to top button