ԿարևորՄշակույթ

«Զուլալի»–ն մեծ էկրանին է

Նովելի հեղինակը տավուշեցի է, ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերակատարները՝ նույնպես, նկարահանումներն էլ Տավուշում են կատարվել։ Մեծ էկրան է բարձրացել ռեժիսոր Հայկ Օրդյանի՝ Նարինե Աբգարյանի նովելի հիման վրա նկարահանած «Զուլալի» ֆիլմը։

«Երկնքին ամենամոտը ծերերն են ու երեխաները. Ծերերը, որովհետև շուտով գնալու ժամն է, իսկ երեխաները՝ որովհետև նոր են եկել»։ Հենց այս խոսքերն է արտասանում ֆիլմի գլխավոր դերակատարը։ Իսկ ֆիլմը պատմում է, թե ինչպես է ընտանեկան արժեքների հանդեպ հավատը իրական հրաշքներ գործում։

Ցուցադրել ավելի
Back to top button