ԿարևորՀասարակություն

Երևանյան ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի

Քաղաքապետ Հայկ Մարությանը կապալառու ընկերությունների հետ կնքել է երևանյան ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագիր:

Ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մանուկների հարմարավետությունը: Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով:

Նախորդ տարի հիմնանորոգված 12 մանկապարտեզ է հանձնվել, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այս պահին հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ հիմնանորոգվում է դոնոր կառույցների հետ և ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի այս պայմանագրերի կնքման արդյունքում, ընդհանուր՝ 34 մանկապարտեզ:

Ցուցադրել ավելի
Back to top button