ԿարևորՀասարակություն

Արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին

Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացու մեդալակիր, արվեստաբան Շահեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը՝ 18։00-20։30 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այս մասին հայտնում են Նկարիչների միությունից։ 

Շահեն Խաչատրյանը ծնվել է 1934 թվականին Հալեպում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1965 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, 1991-2003 թվականներին՝ տնօրեն, 1967-2004 թվականներին միաժամանակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, 2004 թվականից՝ փոխտնօրեն, 1987 թվականից՝ Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ։

Ցուցադրել ավելի
Back to top button