ԿարևորՀասարակություն

Պատվաստանյութերը կանխարգելում են մահացությունը նաև կորոնավիրուսի «դելտա» շտամից․ Թորոսյան

Պատվաստանյութերը կանխարգելում են մահացությունը նաև կորոնավիրուսի «դելտա» շտամից, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով վերջերս Շոտլանդիայում իրականացված հետազոտությունը։

Ըստ Թորոսյանի՝ դրան մասնակցել է 1.5 մլն մեծահասակ։

«Պարզվել է, որ կորոնավիրուսի «դելտա» շտամից մահերի կանխարգելման գործում «ԱստրաԶենեկա» և «Պֆայզեր» պատվաստանյութերը հավասարապես արդյունավետ են: Պատվաստանյութերի արդյունավետությունը «դելտա» շտամից մահացությունից պատվաստման 2 դոզան ստանալուց 14 օր հետո 90% է «Պֆայզերի» դեպքում և 91%՝ «ԱստրաԶենեկայի» դեպքում»,- գրել է Թորոսյանը:

Back to top button