Էկոսֆերա

Որքանո՞վ օրենքը կլուծի անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդիրը․ «Էկոսֆերա»

Ինչո՞ւ են մարդիկ փորձում վայրի կենդանուն դարձնել ընտանի։ Անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդրին և լուծման ուղղություններին կանդրադառնանք առաջիկա րոպեների ընթացքում:

Վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահելը կարգավորվելու և վերահսկողությունը խստացվելու է օրենքով։

Նախագծին հավանություն է տվել կառավարությունը։ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված գորշ արջին կարելի է հանդիպել որոշ հանգստյան գոտիներում։ Կենդանիները նման պայմաններում պահվում են ցուցադրության համար։ Բայց հանդիպում ենք ոչ միայն գորշ գայլի, այլև կապիկների, թռչունների և այլ կենդանատեսակների։

Ի դեպ, վայրի կենդանիներին անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելու խնդիրը հանդիպում է նաև զարգացած երկրներում։ Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ, էկոլոգ Արևիկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում խնդիրը սուր է դեռ 90-ականներից։ Այժմ վայրի կենդաինիներին շղթայված, անազատ պայմաններում պահելու մասին ահազանգեր լինում են հիմնականում մարզերից, ասում է Մկրտչյանը։

Շրջակա միջավայրի նախարարությունից ևս հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ են հայտնվում անպատասխանատու մարդկանց մոտ անմխիթար պայմաններում պահվող վայրի կենդանիները։

Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանն էլ հայտնեց, որ տևական ժամանակ չկար օրենք, որը կարող էր պաշտպանել կենդանիներին։

Ցուցադրել ավելի
Back to top button