ԿարևորՀասարակություն

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը։

«Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 88-րդ տարում ի Տեր հանգավ մեր սիրելի հորեղբայրը, պապիկը»․ այս մասին հայտնում են ՀՀ արվեստի վաստակավոր գործչի հարազատները։

Շահեն Խաչատրյանը ծնվել է 1934 թվականին Հալեպում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1965 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, 1991-2003 թվականներին՝ տնօրեն, 1967-2004 թվականներին միաժամանակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, 2004 թվականից՝ փոխտնօրեն, 1987 թվականից՝ Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ։

Ցուցադրել ավելի
Back to top button